News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, ապրիլի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողովի թիվ 44/4 շենքի թիվ 16 բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Իրանի քաղաքացի, 59-ամյա Ալիռեզա Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ընկերուհին` 34-ամյա Գոհար Մ.-ն, գտնվելով իր վարձակալած Ն. Ստեփանյան փողովի 44/4 շենքի թիվ 16 բնակարանում, գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3.000 դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս եւ ճամպրուկ` պատճառելով ընդհանուր 9.350 դոլարի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ