News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` ապրիլի 20-ին, կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի  եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական եւ գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:

Հայ եւ վրացի դիվանագետներն անդրադարձել են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ եւ ընդգծել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ