News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող ռեժիմի ամենամեծ հանցանքը արտագաղթն է: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին:

«Քոչարյանասերժական ռեժիմի հետեւանքով Հայաստանը լքել է 1 միլիոն մարդ»,- նշել է Տեր-Պետրոսյանը` այդ թիվը համեմատելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ: «Այդ մարդիկ, որ աշխարհից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իրենց երկրի ներսում գրեթե նույն ցեղասպանությունն են իրականացնում: Եվ սա ես չեմ ասել, սա ասել է Սերժ Սարգսյանի նշանակած Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը մեկ այլ չարիք է համարել նաեւ կոռուպցիան: Ըստ առաջին նախագահի, այսօր թալանվում է Հայաստանի բյուջեի երկու/երրորդ մասը, մինչդեռ եթե այդ գումարը մտներ բյուջե, հնարավոր կլիներ մի քանի անգամ ավելացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, ռազմական ծախսերը, գիտությանը հատկացվող գումարները:

Առաջին նախագահը չարիք է համարել նաեւ քաղաքացիների անպաշտպան վիճակը, երբ մարդիկ հանցագործների հետ խնդիրներ ունենալու դեպքում վախենում են դիմել իրավապահներին: Անպաշտպան են նաեւ զինվորները բանակում, որոնց անխնա ճնշում եւ կեղեքում են:

Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին` նշելով, որ իրենք կստորագրեն միայն այն փաստաթղթի տակ, որի տայկ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ