News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե ուզում եք, որ Հայաստանը թուրքի արոտավայր դառնա, ընտրեք Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին: Այդ մասին այսօր` ապրիլի 21-ին, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Առաջին նախագահն իր խոսքում նշել է, թե իրենք եղել են իշխանության եւ գիտեն ինչ է դա: Նա նաեւ նշել է, թե իրենք 14 տարի պայքարում են երկիրը հարստահարողների դեմ: Անդրադառնալով անցած ընտրություններին` Տեր-Պետրոսյանը նշել է, թե 1998թ. Կարեն Դեմիրճյանի ձեռքից խլեցին հաղթանակը, հետո ֆիզիկապես ոչնչացրեցին նրան, իսկ 2003-ին Ստեփան Դեմիրճյանի ձեռքից խլեցին հաղթանակը:

Նա նշել է, թե ժամանակին շատ մոտ է եղել շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ, եւ երբ վերջինս 1966թ. պարտվել է Բորիս Սպասկիին, հարցրել է նրան, թե ինչու պարտվեց: «Տիգրան Պետրոսյանն ասաց` ես աշխարհի չեմպիոն եղել եմ, հավես ունե՞մ, թող ինքն էլ լինի»,-պատասխանել է չեմպիոնը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանն այսօր ժողովրդին անդունդն է տանում: «Կգնաք Սերժ Սարգսյանի հետեւից, կհասնեք անդունդին, ինքը այնքան փող ու հնարավորություն ունի, որ կթռնի, իսկ դուք կգլորվեք անդունդը: Ուզում եք` ձեր երկիրը թուրքի արոտավայր դառնա, գնացեք Սերժի ետեւից, ընտրեք Հանրապետականին: Ուզում եք խուսափել այդ հեռանկարից,  կա ուժ, որ կարող է փոխել եւ այդ ուժը Հայ ազգային կոնգրեսն է»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ