News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում այսօր`ապրիլի 22-ին, ժամը 20:00-ին սկսվել է աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, բաց երկնքի տակ կազմակերպված համերգին ներկա է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների  ղեկավարները, բարձարաստիճան պաշտոնատար անձինք:Հանրահայտ երգչին կենդանի լսելու համար հրապարկում ունկնդիրների մեծ բանակ է հավաքվել, այդ թվում` օտարերկրացիներ: Հավաքվածները շատ ջերմ են արձագանքում` Բոչելիի յուրաքանչյուր կատարում ընդունելով բուռն ծափահարություններով:

Բոչելիին նվագակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Հովեր» երգչախումբը: Հրապարկի երկու կողմերում եւ բեմի ետեւում տեղադրված է երեք մեծ էկրան, որոնցով հեռարձակվում է համերգը:Բոչելին կատարում է հայտնի արիաներ իտալական օպերաներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ