News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը, հազարավոր հայեր Նյու Յորքում նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը: Միջոցառումը կազմակերպել էր «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպությունը:

ԱՀՀ ներկայացուցիչ Ալեքս Կարապետյանը Փենսիլվանիայից հանդես է եկել Համագումարի անունից: «Չափազանց շատ գազանություններ, ցեղասպանություններ են եղել, եւ Ամերիկայի հայ համայնքի վրա հատուկ պատասխանատվություն է դրված` կանգնել ի պաշտպանություն նրանց, ովքեր դառնում են հետապնդման զոհ»,- ասել է Կարապետյանը եւ հավելել. «Մենք պետք է հետայսու եւս բարձրացնենք մեր ձայնը, քանի դեռ ցեղասպանության ախտին վերջ չի դրվել, եւ բոլոր տուժածներին հարգանքի տուրք մատուցվել` նրանց դեմ կատարված հանցագործությունները ճանաչելով: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»:

Երախտագիտություն հայտնելով սենատորներ Չառլզ Շումերին, Ռոբերտ Մենենդեսին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Կարոլին Մելոնիին եւ Ֆրենք Փալոնին` Կարապետյանը ասել է, թե կան այլ պաշտոնյաներ եւս, ում բերանից կցանկանար լսել ճանաչման խոստովանությունը, եւ առաջինն այդ ցանկում ԱՄՆ նախագահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ