News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Արգենտինան սգում է հայ ժողովրդի հետ միասին: Այդ մասին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում,  լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Արգենտինայի հյուպատոս Դանիել Պեպպան:

«Ես հուզվում եմ` գտնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- խոստովանել է արգենտինացի դիվանագետը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե Արգենտինայում վստահ են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կլուծվի: «Հայ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, կարողացավ ոչ միայն ապրել, այլեւ արարել: Արգենտինան, որտեղ հայ համայնքը ազդեցիկ դեր ունի, սգում է հայ ժողովրդի հետ»,- ասել է Պեպպան` հիշեցնելով, որ Արգենտինան օրենսդրական մակարդակով ճանաչել է Ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ