News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր շատ կարեւոր օր է հայերի համար: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, այսօր` ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ոչ պակաս կարեւոր է, որ բոլոր հայերը այսօր գան, որպեսզի այդ իրադարձությունների մասին հիշողությունը չջնջվի»,-նշել է դեսպանը:

Այսօր ողջ աշխարհում հայերը նշում են 1915-ի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ