News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Radikal-ի սյունակագիր Ալի Թոփուզն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի թեզերին՝ առաջարկելով այդ ամենից ազատվելու համար հրաժարվել ժխտողականությունից եւ պատրաստ լինել փոխհատուցման։

Թուրք լրագրողը նշում է, թե դժվար է խոսել 1915-ից, սակայն լռելն է անհնար է։ «1915-ի մասին հեշտությամբ խոսելու 2 ճանապարհ կա՝ ժխտողականություն եւ սուգ։ Ժխտողականության ճանապարհը պետության ընտրած ճանապարհն է։ Սուգն ընտրել են նրանք, ովքեր չեն ցանկանում այդ հանցանքին մեղսակից լինել եւ չեն ցանկանում, որ նման հանցանք երեւէ կրկնվի»,-նշում է Ալի Թոփուզը՝ մեջբերելով թուրքական ժխտողականության 5 կետերը՝ «Պատմությունը թողնենք պատմաբաններին», «Մեր պապերը չեին կարող ցեղասպանություն իրականացնել», «Այն ժամանակ «ցեղասպանություն» տերմինը չկար» «Իմպերիալիստների խաղերն են» եւ «Հայկական սփյուռքը սատանա է»։

Radikal-ի թղթակիցը քննադատում է բոլոր այս կետերի շրջանակներում թուրքական կողմի բերած արգումենտները՝ նշելով, թե հարցը լուծել կլինի, եթե Թուրքիան հրաժարվի ժխտողականությունից, հայտարարի, որ պատրաստ է փոխհատուցման, ներողություն հայցի եւ սգա։ «Այն ժամանակ արդեն «Սփյուռքը սատանա է» հեքիաթը ոչ մեկին պետք չի գա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ