News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ միջազգային դատապարտման ուղղությամբ կատարվող ջանքերը պետք է հետեւողականորեն շարունակվեն: Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը մեր ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկն է:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց նպաստը բերեն այդ խնդիրը միջազգային ասպարեզում դատապարտելու համար: Մենք համոզված ենք, որ Թուրքիան մի օր պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը եւ Թուրք հասարակությունը այդկերպ ինքնամաքրվելու է ճիշտ գնահատելով այն նախնիների կատարած պատմական մեխսագործությունը, որի  իրավահաջորդը հենց իրենք են»,- նշեց Արամ Սաֆարյանը:

ԲՀԿ-ն, ըստ նրա, կողմ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց դեմ է, որ այդ հարաբերությունների կարգավորումը լինի նախապայմաններով: Այսինքն` դեմ է դրանց ստորադասմանը Հայոց ցեղասպանության խնդրին, ինչպես նաեւ դեմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն ԼՂ-ի զոհաբերման գնով: Նրանք կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից  հետո հայ ժողովուրդը պետք է շարունակի իր պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Արամ Սաֆարյանը նկատեց նաեւ, որ թե Թուրքիան, թե աշխարհի, այլ ուժեր չեն թուլացնում հակահայկական քարոզչությունը եւ այս առումով հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական ուժերը պետք է  հետեւողական ջանքեր գործադրեն այս ուղղությամբ: Արամ Սաֆարյանը կարծում է, որ եթե գտնենք համարժեք հակափաստարկներ թուրքական եւ ադրբեջանական կեղծարարությանը, ապա կհասնենք հաջողության: Նրա խոսքով, արտաքին քաղաքականությունում հաջողության հասնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է քաղաքացիական համերաշախություն եւ համազգային միասնություն: Ի դեպ, ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդ է գնացել Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որին ուղեկցել է նաեւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ