News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը վերսկսվելու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, այդ գործընթացը սկսվելու է Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո: «Ես ոչ թե հուսով եմ, այլ վստահ, որ այդպես էլ կլինի, քանի որ նախաձեռնողները մենք ենք: Եւ մենք կհասնենք հաջողության»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ կասի արդյոք «ցեղասպանություն» բառը, Հովհաննիսյանը հոռետեսորն ասաց «չեմ կարծում», հավելելով, որ սպասում է դա ԱՄՆ հաջորդ նախագահից:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնած օրինագիծն ընդունվել էր Սենատի կողմից, սակայն հետո հակասահմանադրական էր ճանաչվել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ