News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության համար երկար գործընթաց պետք կլինի, որը առաջիկա 5 տարում չի ավարտվի, քանի որ շատ խոընդոտներ կան: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է ֆրանսիական քաղաքականության վետերան Ժան-Լուի Բյանկոն, ով ներկայումս Ֆրանսիայում նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի թիմում պատասխանատու է միջազգային ռազմավարության ընտրության համար:

Նա թվարկել է այդ խոչընդոտները, նշելով. «Ժողովրդավարության համախմբումը Թուրքիայում դեռ չի ավարտվել, լուծված չէ Կիպրոսի թնջուկը, թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիային անդամության թեկնածուի կարգավիճակ է տվել, ապա հավելել. «Մենք պետք է շարունակենք, կավ ավելի ճիշտ, կրկին սկսենք երկխոսությունը Թուրքիայի հետ` խաղաղ մթնոլորտում: Թուրքիան առանցքային դեր է խաղում Սիրիայում` «արաբական գարնան« շարունակման համատեքստում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ