News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ կայացել է հայ երիտասարդների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Թուրքիայի իշխանություններից: Մի քանի տասնյակ ակտիվիստներ դեսպանատան մոտ պաստառներ եւ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներն են պահել:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, պաստառների վրա գրված է եղել «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է», «Առանց ցեղասպանության ճանաչման Թուրքիան տեղ չունի Եվրոպայում», «Հույս չունենաք, թե կմոռանանք: Մենք ամեն ինչ հիշում ենք»: Ակցիան տեւել է մոտ մեկ ժամ: Դրանից հետո ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Կրասնոպրեսնենսկի զաստավ, որտեղ հանրահավաք է կայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ