News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցեղասպանություն բառը համապատասխանում է հայերի դեմ տեղի ունեցած ոճիրը բնութագրելու համար։ Այդ մասին հայտարարել է Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Լուիս Ալմագրոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում կայացած միջոցառման ժամանակ, հաղորդում է «Ազատությունը»:

Ուրուգվայահայ բազմամիութենական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթ ունենալով գործադիր իշխանության անունից` Ալմագրոն վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1965 թվականին աշխարհում առաջինը ճանաչած իր երկրի դիրքորոշումը։

Նախարարը կարեւորել է, որպեսզի վերջապես հաստատվի միջազգային մի դատարան` մարդկության դեմ այս հանցագործությունները դատապարտելու համար։ Նա դրական կարծիք է հայտնել ցեղասպանությունների ժխտման քաղաքականությունը օրենքների միջոցով սահմանափակելու հարցում։

Ալմագրոն ելույթի վերջում հայտնել է, որ առաջիկա շաբաթներին կատարելու է իր առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրուգվայցի նախարարը նշել է, որ հավանական է` Հայաստանում լինի մայիսի 5-6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ