News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին Հայաստանում առաջին անգամ կնշվի ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը:

2010թ. Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը ընդունեց բանաձեւ` յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» նշելու եւ դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան:

ՏՀՏ աղջիկների օրը Հայաստանում նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ: Աջակիցներն են` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ