News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր գումար չունեն վիրահատության համար, չպետք է մահանան։ Այս մասին, այսօր` ապրիլի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում առողջապահական ոլորտում պետպատվերը բավարար չափով արդյունավետ չի աշխատում։

«Պետությունը միլիարդավոր դրամներ է ծախսում պետպատվերի համար։ Ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ։ Դա մեկ կամ նույնիսկ տասը միլիոն դոլար չէ։ Եվ այս փողերը անարդյունավետ են ծախսվում։ Եթե մարդը վիրահատության համար փող չունի, պետությունը չպետք է թողնի, որ այդ մարդը մեռնի։ Մարդը դեղերի փող չունի, եւ չի կարողանում դեղ գնել իր համար։ Փող չկա՝ չի պառկում վիրահատության։ Այսպիսին է մեր իրականությունը։

Մենք ուզում ենք փոխել այս համակարգը։ Մենք չենք ասում, որ եթե մարդու ատամը ցավում է, մենք պետք է ատամնաբուժի փողը տանք։ Մենք ասում ենք, եթե հիվանդությունը վտանգավոր է կյանքի համար, եւ նրան կարող է փրկել միայն վիրահատությունը, ապա պետությունը չպետք է թույլ տա, որ մարդը մահանա»,- հայտարարել է Բաղդասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ