News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հեղինե Նաղդալյանը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայտարարություն է ներկայացրել` նվիրված Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Հայտարարությունում, որը չի հնչել ԵԽԽՎ նիստում ժամանակի սղության պատճառով, սակայն ներկայացվել է կազմակերպության կայքում, Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել շատ երկրների խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների, ովքեր ճանաչել ու դատապարտել են 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է առաջինը ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, բայց փոխարենը մոռանում է իր պատմությունը եւ կոչ է անում պատմաբանների հանձնաժողով ստեղծել:

Իր ելույթում Նաղդալյանը մեջբերել է Ադոլֆ Հիտլերի խոսքը, թե «Ով է ի վերջո, այսօր հիշում հայերի կոտորածները»:

«Լինելով Իգդիրի հայերի ժառանգորդ, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ես գլուխ եմ խոնարհում միլիոնավոր զոհերի առաջ եւ հավատում, որ իմ թուրք գործընկերները կմիանան ինձ մոտ ապագայում, քանի որ երբեք ուշ չէ նայել սեփական պատմության աչքերին»,-ասված է Նաղդալյանի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ