News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա` ապրիլի 25-ի արտահերթ նիստում ներկայացվել է համացանցով էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԿԸՀ նիստում կայացրել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել «Ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» (ՍԻԼԲԱ) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:

Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորի թեկնածուներ Գագիկ Պետրոսյանի (թիվ 8 ընտրատարածք), Թոռնիկ Գեւորգյանի (թիվ 19 ընտրատարածք), Ռոման Խաչատրյանի (թիվ 24 ընտրատարածք) եւ Մանուկ Վարդանյանի (թիվ 25 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները` վավերացված նոտարական կարգով:

Նշենք, որ Մանուկ Վարդանյանը Կապի եւ տրանսպորտի նախարարն է:

Նպատակ ունենալով բացառել ՀՀ ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 61-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը` կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պարզաբանում` շրջիկ արկղի միջոցով կազմակերպվող քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ «Իրավունքի Եվրոպա  Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի եւ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի լիազոր անձի դիմումները, ինչպես նաեւ` թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հայտարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ