News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխիթար Հերացիի փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց, որոնցից մեկը մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաեթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 51-ամյա Արեւհատ Դավթյանը,  գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ