News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կարս նահանգի Մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը հայտարարել է, թե 2012-ի հունիսից վերսկսվելու են Անիում պեղումներ կատարել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Հաքան Դողանայը նշել է, թե 2 տարի առաջ դադարեցվել էին պեղումները, քանի որ պեղումներ իրականացնող Մարմարայի համալսարանի հնեաբան Յաշար Չորուհլուի եւ Կարսի մշակույթի եւ տուրիզմի վարչության միջեւ տարաձայնություններ էին առաջացել։ Հիշեցնենք, որ Անիում կանգուն մնացած հայկական շինություններից ոչ մեկի դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։ Օրինակ՝ Գագկաշենի ցուցանակի վրա գրված է. «Կառուցվել է Գագիկ թագավորի կողմից» եւ ոչ մի խոսք թե ո՞ր երկրի թագավորն է եղել Գագիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ