News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 ամերիկացի սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ ելույթ են ունեցել ամերիկահայերի առաջ ապրիլի 25-ի երեկոյան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ընթացքում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ծրագրի շրջանակներում սուր քննադատություն է հնչել Օբամայի վարչակարգի դեմ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչպես նաեւ կրքոտ կոչեր ուղղված Կոնգրեսին, որպեսզի  ըստ պատշաճի դատապարտվի այդ հանցագործությունը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող  խմբի կողմից` Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Էդ Ռոյսի եւ  Ֆրենկ Փալոնեի համանախագահությամբ եւ Հայաստանի Հանրապետության դեսպանատան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության աջակցմամբ:

Արարողությունը վարել է Գլենդել քաղաքի քլերք Արտաշես Քասախյանը: Ներկա են գտնվել սենատորներ Ռոբերթ Մենենդեսը, Ֆրենք Լաութենբերքը եւ Ջեք Ռիդը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջո Բաքան, Հովարդ Բերմանը, Գաս Բիլիրաքիսը, Դեվիդ Չիչիլինեն, Ռոբերտ Դոլդը, Էլիոթ Էնգելը, Աննա Իշուն, Սքոթ Հարեթը, Ջենիս Հանը, Ռաշ Հոլթը, Էդ Մարքին, Ֆրենք Պալոնեն, Լաուրա Ռիչարդսոնը, Սթիվեն Ռոթմանը, Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփեյերը եւ Բոբ Թերները: 

Ելույթ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում Ամերիկայի դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ  Ավետիսյանը:

Օբամայի աշխատակազմի պաշտոնյաները եւս հրավիրված են եղել միջոցառմանը: Նրանք պատասխանել են, որ չեն կարող ներկա գտնվել քաղաքական նկատառումներից ելնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ