News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայ համայնքի 35 կազմակերպություններ` Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից, Աջարիայից, դիմել են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պատգամավոր Ազեր Սուլեյմանովի հակահայկական հայտարարությունների կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը, իրենց ուղերձում նրանք Սահակաշվիլիին խնդրել են դիտարկել կառավարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը Ազեր Սուլեյմանովի անդամակցության նպատակահարմարության հարցը:

Մեկ այլ դիմում էր հղվել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին` Սուլեյմանովի դեմ քրեական օրենսգրքով նախատեսված միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով: Լեւոն Չիդիլյանի խոսքով, պաշտոնյաների կողմից առայժմ արձագանք չկա:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ապրիլի 24-ին խորհրդարանի նիստում Ջոնդի Բահատուրիան անդրադարձել էր նաեւ Հայոց ցեղասպանության հարցին: Մառնեուլի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը ռասիստական արտահայտություններ է արել հայերի հասցեին եւ վիճել վրացի պատգամավորի հետ:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւս իր վրդովմունքն է հայտնել Սուլեյմանովի պահվածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ