News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթով հանդես է եկել խորհրդարանում՝ անդրադառնալով Մերձավոր Արեւելքի զարգացումներին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Թուրքիան առաջնորդում է Մերձավոր Արեւելքի փոփոխությունների ալիքը եւ շարունակելու է այդ դերակատարումը։ Ըստ Դավութօղլուի՝ Մերձավոր Արեւելքի երկրներում Թուրքիային ոչ միայն բարեկամ եւ եղբայր երկիր են ընդունում, այլ նաեւ որպես նոր մտքերի եւ տարածաշրջանի նոր կառուցվածքում առաջատար երկիր։

«Թուրքիան շարունակելու է լինել թե մարդկության, թե տարածաշրջանի ժողովուրդների  խիղճը։ Եթե մտածելակերպի մեջ կա նոր Թուրքիայի գաղափար, ուրեմն՝ կա նաեւ նոր Մերձավոր Արեւելքի գաղափար՝ հիմնված խաղաղության եւ եղբայրության վրա։ Ով ինչ ուզում է ասի, Թուրքիան լինելու այդ խաղաղար կառույցի թե խոսնակը, թե առաջնորդը»,-հույս է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ