News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Միավորված հայեր» կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ունենալու է 500 վստահված անձ` նույնքան ընտրատեղամասերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Միավորված հայեր» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը: Նա դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը:

Նա հավատացած է, որ 60 տոկոսով արդար են լինելու ընտրությունները, իսկ թե ինչքան ձայն կստանան ընտրությունների արդյունքում, դա կորոշի ժողովուրդը, իսկ իրենց ընտրողները նրանք են, ովքեր հոգնել են իշխանությունից եւ ընդդիմությունից:

NEWS.am-ի հարցին, թե որտեղի՞ց է ֆինանսավորվում կուսակցությունը եւ ինչ միջոցներով է իրականացնում քարոզարշավը, Ռուբեն Ավագյանը նշեց, որ քարոզարշավն իրականցնում են շրջիկ շտաբերի միջոցով: Նա նաեւ նշեց, որ կուսակցության անդամների շարքում կան նաեւ գործարարներ,  ինչպես նաեւ անդամավճարներով են իրագործում քարոզարշավը: Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ քարոզարշավի մեկ շաբաթվա ընթացքում նրանք ծախսել են 344 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ