News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելում, ապրիլի 26-27-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները,  լրագրողները, գործարարները, սպորտի եւ արվեստի գործիչները եւ այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը եւ դյուրացնել ընթացակարգերը:

Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի եւ ԵՄ միջեւ բանակցվում է նաեւ հետընդունման մասին համաձայնագիր, որով կարգավորվելու են ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման հարցերը:

Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել փետրվարից մեկնարկած գործընթացում, ինչի հետեւանքով հնարավոր կլինի մոտ ապագայում ավարտին մոտեցնել բանակցությունները:

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Երեւանում հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ