News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով, Դնեպրոպետրովսկում պայթյունների հետեւանքով տուժածների մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հաայստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով ճշտված տվյալներով վիրավորվել է 29 մարդ: Այդ մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Մարգարիտա Վելկովան: Նրա խոսքով, նրանցից 10-ն անչափահասներ են, հինգի իրավիճակը գնահատվում է ծանր, 13-ինը` միջին ծանրության: Վիրավորներից երկուսին վիրահատել են: Մեկի ձեռքն անդամահատել են: Ուժայինները փոխհրաձգություն էին սկսել ահաբեկիչների հետ: Որոշ լուրերի համաձայն` երկու մարդու ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ