News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղի հաղթողի պարգեւատրման մասին: Պարգեւատրման պաշտոնական արարողության ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղի հաղթող Ա. Ջանջուղազյանին հանձնել է Chevrolet New Aveo ավտոմեքենայի բանալիները:

«Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղն իրականացվում էր «ԱրմենՏել» ընկերության կողմից կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար սույն թվականի մարտի 20-ից: Օգտվելով Beeline բջջային կապի ծառայություններից  եւ պարզապես լիցքավորելով  բջջային հեռախոսի հաշվեկշիռը բաժանորդները հնարավորություն էին ստանում շահել ավտոմեքենա:

Իր շնորհավորական խոսքում «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է. «Ես սրտանց շնորհավորում եմ մեր վիճակախաղի երջանիկ հաղթողին: «ԱրմենՏել» ընկերության անունից մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ բարօրություն: Թող մեր այս նվերը Ձեր ընտանիքի կյանքը դարձնի ավելի վառ եւ պարգեւի ուրախ տպավորություններ»: 

Նշենք, որ վիճակախաղին մասնակցում էին կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներ, ովքեր գրանցվել էին «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղին եւ դրա անցկացման ժամանակահատվածում լիցքավորել բջջային հեռախոսի հաշվեկշիռը 20.000 եւ ավելի դրամի չափով: Գրանցումը վիճակախաղին անվճար էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ