News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» միացել է հինգ կուսակցությունների հայտարարությանն` ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, ԲՀԿ-ից զանգահարել եւ տեղյակ են պահել, որ իրենք էլ միանում են:

Նշենք, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Հայաստանից բացակայողների խնդրին: «Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս»,- ասված է հայտարարության մեջ:

Այսօր` ավելի վաղ, Դավիթ Հարությունյանը Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ի ստորագրության բացակայությունը բացատրել էր այն փաստով, որ ԲՀԿ-ի ներկաայցուցիչը չի մասնակցել քննարկումներին, սակայն հույս էր հայտնել, որ «Բարգավաճ Հայաստանը» կմիանա: Ի դեպ, քննարկումներին կտրականապես հրաժարվել է մասնակցել Հայ ազգային կոնգրեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ