News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ, ողջունելով բարձրաստիճան հյուրին, Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ թեեւ նախորդ տարիներն արդյունավետ են եղել երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության համար, առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին, անշուշտ, մեծապես կնպաստեն Իրանի դիվանագիտական առաքելության եւ Հայաստանի ոստիկանության սերտ ու կառուցողական հարաբերությունները:

Սեյեդ Ալի Սաղայիանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրել, որ ավանդական գործակցությունը երկու հարեւան երկրների ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի իրավապահների շարունակվող գործընկերությունը ամուր հիմք կլինի հանցավոր մարտահրավերներին արդյունավետ հակազդելու գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ