News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «WalesOnline»-ում հրապարակված Մեթ Ուիդերսի հոդվածը որոշակի կրճատումներով.

Ուելսի Ազգային վեհաժողովի դիմում-բողոքների հանձնաժողովին այս շաբաթ երկու անձինք ներկայացրել են դիմում` Ազգային վեհաժողովի կողմից «ապրիլի 24 –ը Ուելսում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու մասին:Հանձնաժողովի նախագահ Ուիլյամ Փաուելը, ով ընդունել է նրանց եւ վերցրել դիմումը, շտապել է նրանց հայտնել, որ նման հարցերը Մեծ Բրիտանիայի համագործակցության հարցերով արտգործնախարարության իրավասության ներքո են, ոչ թե Ազգային վեհաժողովի: Դիմումն ստորագրվել է 262 անձանց կողմից,  ընդ որում` այս թիվն ավելի քան հինգ անգամ գերազանցում է  Ուելսում բնակվող հայերի թիվը:

Ակնհայտ է, որ վեհաժողովի կողմից 1915–1916 իրադարձությունների քննարկումը, որոնք, ըստ Թուրքիայի, ցեղասպանություն չեն, կարող է  իսկական դիվանագիտական միջադեպ առաջացնել, ինչպես եղավ Ֆրանսիայում:Վեհաժողովը նախկինում առանձնապես չէր քաշվում իր լիազորություններից դուրս գտնվող թեմաներ քննարկելու հարցում: Հարկ է նշել, որ պատմական իրադարձությունների վերաբերյալ հիշատակի օր սահմանելու հարցը նրա իրավասությունների շրջանակում է:Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Այդ հարցն այս հոդվածի շրջանակից դուրս է: Սակայն, առնվազն այդ հարցի քննարկումը չպետք է դուրս լինի վեհաժողովի շրջանակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ