News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքերը բլոգբաստեր ունեն, որը կոչվում է «Ֆաթիհ 1453».  հենց այդ թվականին են թուրքերը գրավել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը` ներկայիս Ստամբուլը, գրում է  «Los Angeles Times»-ը: Արյունոտ մարտերի տեսարաններով հագեցած ֆիլմը գերազանցել է թուրքական ֆիլմերի բոլոր ռեկորդները ոչ միայն արժեքով (17մլմ դոլար), այլ դրամարկղային եկամուտով, որը առնվազն կրկնակի գերազանցել է կատարված ներդրումները:

Փետրվարից սկսած միլոինավոր մարդիկ են դիտել այդ ֆիլմը: Այդ ֆիլմի ի հայտ գալը մարգարեական է թվում այս պահին, քանի որ Թուքրիայում ազգային սնապարծությունը մեծ է` իր կայուն տնտեսական աճով եւ տարածաշրջանում քաղաքական արբիտրի նոր դերով: Այս օրերին հզոր բան է թուրք լինելը:

Թուրք մեկնաբան Բուրակ Բեկդիլը ֆիլմի վերաբերյալ որոշ քննադատական մեկնաբանություններից հետո մահվան սպառնալիքներ է ստացել: Նա մասնավորապես ասել էր, թե հաջորդը, հավանաբար, կլինեն նվաճողական ֆիլմերը 1915թ. Հայոց ցեղասպանության եւ 1974թ. Կիպրոսի հյուսիսային մասի գրավման մասին: «Ցավոք, միլիոնավոր թուրքեր են այցելում կինոթատրոններ` իրենց նախնիներով  հպարտանալու եւ իրենց երեխաներին ցույց տալու «մեր մեծությունը»: Մենք հզոր ենք ոչ միայն այն պատճառով, որ «թրի ուժ ենք ունեցել», այլ, ինչն առավել տխուր  է,  նաեւ նրանով, որ «մենք մինչ օրս հիանում ենք այդ գաղափարով»,-գրել է նա:

Անգամ կառավարամետ «Today's Zaman»-ի քննադատ Էմինե Յիլդիրիմը խոսել էր այդ ֆիլմի ծայրահեղ ազգայնականության մասին եւ հայտարարել, որ թուրք կինեմատագրաֆիստները չպետք է թույլ տան նույն սխալները, ինչ նրանց արեւմտյան գործընկերները` ամեն ինչ կարծրատիպերի վրա կառուցելով. այս դեպքում բուզանդացիները ներկայացվում են որպես գեդոնիստական ապուշներ` կանանց հագուստներով:

Ինչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը,  Գերմանիայում քրիստոնեական «Via Dolorosa» -ն աշխարհի բոլոր քրիստոնյաներին կոչ է արել բոյկոտել «Ֆաթիհ 1453» -ը, որտեղ գովաբանվում է Կոստանդնուպոլսի գրավումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ