News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հաքերների Anonymous խմբի կողմից ապրիլի 27-ի երեկոյան Թուրքիայի 3 նախարարությունների եւ ավելի քան 20 կազմակերպությունների կայքերի դեմ կիբերհարձակումը թուրքական լրատվամիջոցները կապում են փետրվարին Anonymous-ի սպառնալիքի հետ:

Թուրքական Gazete5.com կայքը տեղեկացնելով Anonymous-ի հարձակման մասին` հիշեցնում է, որ 2012-ի փետրվարին YouTube-ի միջոցով Anonymous-ը կոչ էր արել Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում սպառնալով կոտրել Թուրքիայի կառավարության կայքերը:

Նշենք, որ ապրիլի 27-ի երեկոյան Anonymous-ը համաժամանակյա հարձակման է ենթարկել Թուրքիայի ԱԳՆ, ՆԳՆ եւ արդարադատության նախարարության կայքերն ու հասարակական այլ կայքեր, որոնց թիվը հասել է 20-ի։

Թուրքիայի տեխնոլոգիաների եւ հաղորդակցության վարչության կիբերհարձակումների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների գլխավորությամբ, նախարությունների ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների եւ ինտերնետ պրովայդերների անվտանգության մասնագետների մասնակցությամբ 2 ժամ պայքար է մղվել Anonymous-ի հարձակման դեմ։

Տպել
Ամենաշատ