News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիգերիական Կանո քաղաքի համալսարանի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 21 մարդու, հաղորդում է  AP-ը:

Ավելի վաղ նիգերիական Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտնել էր 16 զոհվածների մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կանո քաղաքի Բաուերո համալսարանի կամպուսում ապրիլի 29-ի առավոտյան  3 պայթյուն էր տեղի ունեցել: Պայթուցիկ սարքերը գտնվել են  կաթոլիկական եկեղեցուց ոչ հեռու, որտեղ այդ պահին կիրակնօրյա ժամերգություն էր տեղի ունենում: Անմիջապես պայթյուններից հետո եկեղեցու կողմից լսվել են ինքնաձիգների կրակահերթերի ձայներ: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները եւ զինվորականները շրջապատել են համալսարանի շենքը, սակայն բոլոր հարձակվողներին հաջողվել է փախչել: Բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ:

Կանոյում ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա դեռեւս ոչ ոք չի վերցրել, սակայն բոլոր մանրամասները մատնանշում են «Բոքո Հարամ» ծայրահեղականների մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ