News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիական ոստիկանությունը չի բացառում, որ լիբիական նախկին նախարար Շուքրի Հանեմը, որի դիակը ապրիլի 29-ին հայտնաբերվել էր Դանուբ գետում, կարող էր զոհվել դժբախտ պատահարի հետեւանքով: Միաժամանակ, սպանության վարկածը եւս քննիչները չեն բացառում, թեեւ մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Հանեմի մարմինը Դանուբի ջրերում կիրակի առավոտյան հայտնաբերել է պատահական անցորդը, որն անմիջապես այդ մասին հայտնել է ոստիկանությանը:

Ինչպես Standard հրատարակչությանը հղում անելով տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», վիեննական ոստիկանության ներկայացուցիչ Ռոման Հասլինգերը նշել է, որ եթե ինչ-որ մեկը նրան հրել է գետը, այդ դեպքում եւս բռնության հետքեր չէին լինի:
«Բայց նաեւ հնարավոր է, որ նա վատ է զգացել, եւ ինքն է ընկել ջուրը», - ասել է Հասլինգերը:

Հատկանշական է, որ Հանեմի մարմնի հայտնաբերումից քիչ առաջ նրա հարազատները լրագրողներին հայտնել էին, որ Քադաֆիի կառավարության նախկին անդամը վախճանվել է Վիեննայի իր բնակարանում, նշում է Standard-ը:

Շուքրի Հանեմը երկրի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի օրոք եղել է Լիբիայի նավթի արդյունաբերության նախարարը եւ ազգային նավթային ընկերության ղեկավարը:

Հանեմը լիբիական ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, որոնք հրաժարվել են ենթարկվել Քադաֆիի վարչակարգին: 2011 թվականի մայիսին լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել, որ նրան հաջողվել է անկարգություններով բռնկված Լիբիայից փախչել Թունիս: Այդ նույն տարվա հունիսին Հռոմում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Հանեմը հայտարարել է իր հրաժարականի եւ երկրի կառավարությունից դուրս գալու  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ