Ապրիլի 30-ի գիշերը վախճանվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայրը` պրոֆեսոր Բեն-Ցիոն Նեթանյահուն:
Նա 102 տարեկան էր: MIGnews-ի փոխանցմամբ, նա մահացել է Երուսաղեմի իր տանը: Վերջին ժամանակներս նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել էր հոր հետ ունեցած հոգեւոր մտերմության մասին` նրան անվանելով իր գաղափարաբանության ձեւավորման վրա առավելագույն ազդեցություն գործած մարդ: