News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դնեպրոպետրովսկում որոնում են ապրիլի 27-ին ահաբեկչությունների շարք իրականացնելու մեջ կասկածվող երեք տղամարդկանց:

Անվտանգության ծառայությունն ականատեսների նկարագրությամբ մոտավորապես  կազմել է Դնեպրոպետրովսկի կենտրոնն ականապատած ահաբեկիչների դիմանկարները: Վկաների նկարագրությամբ` հանցագործներից մեկը մոտ 40 տարեկան էր, միջին կազմվածքով, մուգ գույնի մազերով: Հագած է եղել նեղ ջինս եւ կարճաթեւ մուգ վերնաշապիկ: Երկրորդ ահաբեկիչը տեսքով 30տարեկան էր, հասակը շուրջ 180 սմ, ամուր կազմվածքով: Հագին եղել է ջինսից անդրավարտիք եւ վերնաշապիկ:

Նրանց համախոհը 35- 45 տարեկան էր, նիհարավուն կազմվածքով, հագին եղել է անդրավարտիք եւ բաց գույնի վերնաշապիկ, գրում է  Life News-ը:

Աղբարկղերում ռումբեր տեղադրած հանցագործները, ականատեսների խոսքով, սլավոնական արտաքին են ունեցել:

Ինչպես Ուկրաինայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վադիմ Գորանին հղում անելով հայտնել էր  «Ուկրաինսկայա պրավդան», ապրիլի 27-ի  եւ նախորդ տարի Դնեպրոպետրովսկում կատարված պայթյունների  առնչությամբ քրեական  գործերը  համակցված են մեկում: Ըստ նրա` 2011 թվականին նմանատիպ հանցագործություն էր կատարվել Դնեպրոպետրովսկում:

Ըստ Գորանի` ենթադրություն կա, որ այդ հանցագործությունները կարող էին կատարված լինել նույն անձանց կողմից: Գորանը նաեւ հայտնել էր, որ տվյալ պահին մշակվում է պայթյունների 4 տարբեր հիմնական վարկած, սակայն չի մանրամասնել:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների շարքի արդյունքում հիվանդանոցներում են հայտնվել 29 մարդ, որոնցից 10-ը երեխաներ են:

Տուժած դեռահասների շարքում կան երկու հայեր: Ներկայումս հիվանդանոցներում շարունակում է մնալ 14 մարդ, նրանցից 1-ը ծանր վիճակում է, 5-ը` միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ