News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է դատական հայց ներկայացնել Mediapart կայքի դեմ, որը գրել էր, թե Լիբիայի տապալված եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆին ֆինանսավորել է նրա նախորդ նախագահական քարոզարշավը:

«Մենք հայց կներկայացնենք Mediapart-ի դեմ... Այդ փաստաթուղթը ահռելի կեղծիք է»,- լրագրողներին ասել է Սարկոզին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նաեւ Mediapart պարբերականին «կրպակ» է անվանել: Հանրապետության նախագահի խոսքով, Քադաֆիի մասին ողջ պատմությունը միտված է իր նկատմամբ վստահությունը խաթարելուն եւ երկրորդ փուլից առաջ դիրքերը թուլացնելուն, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես նշել է «Ազատություն» ռադիոկայանը, նախօրեին սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի շտաբը պահանջել էր քրեական գործ հարուցել այդ տեղեկությունների հիման վրա: Օլանդի կողմնակիցները վկայակոչում են հենց Mediapart-ի հրապարակումը, ըստ որի Սարկոզիի քարոզարշավի համար 50 մլն եվրո է փոխանցվել: Նշվում է, որ բանակցություններն անցել են Սեյֆ ալ-Իսլամի եւ ոմն ZT-ի միջեւ, ով ըստ պարբերականի լիբանանյան ծագումով գործարար Զիադ Թաքիեդդինն է: Սեյֆ ալ-Իսլամը մեկ տարի առաջ Սարկոզիից պահանջել էր վերադարձնել բոլոր գումարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ