News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում, այսօր` ապրիլի 30-ին, կայացել է ԵԱՀԿ դիտարկումը:

Այն անցել է Տավուշ (Հայաստան) - Ղազախ (Ադրբեջան) ուղղությամբ` հայկական Բերքաբեր գյուղի շրջանում:

Դիտարկումն սկսվել է ժամը 11:15-ին եւ շարունակվել մինչեւ  11:26-ը: 1200 մ հեռավորությունից տեսողական կապ է հաստատվել:

Դիտարկմանը հայկական կողմից մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեեն: Ադրբեջանական կողմից մասնակցել են Փիթեր Քին եւ Ուիլյամ Փրայորը:

Դիտարկումն անցել է առանց խախտումների:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ հրաձգություն էր կազմակերպել: Մասնավորապես, հրաձգության թիրախ էին ընտրվել գյուղի մանկապարտեզը եւ դպրոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ