News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կդիմավորեն բողոքի ցույցերով:

«Հայ դատի» վաշինգթոնյան գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ-ի հայերի` Ալիեւի այցի օրերին բողոքի ակցիա կազմակերպելու մտադրությունը: «Անկասկած, ԱՄՆ-ի հայկական համայնքը պատրաստ է Ալիեւին «դիմավորել» եւ քննարկել Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սադրանքների հարցը: Այդ այցն առիթ է մեզ համար զրուցելու լրատվամիջոցների եւ մեր քաղաքական առաջնորդների հետ», - նշել է Չուլջյանը: «Ի վերջո, ԱՄՆ-ի ղեկավարությունը եւ Կոնգրեսը պետք է հստակ զգուշացնեն Ադրբեջանին այն մասին, որ Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ  հարձակողական քաղաքականությունը պարզապես անընդունելի է», - ընդգծել է նա:

Իլհամ Ալիեւը Նյու Յորք կայցելի մայիսին: Այցը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ