News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հանդես է եկել Ադրբեջանում եւ Ղազախստանում լրագրողների իրավունքների խախտման մասին հայտարարություններով:

«Լրագրողների աշխատանքի համար անվտանգ պայմանների ապահովումը ԵՄ գերակա խնդիրներից է: ԵԱՀԿ անդամ-պետություններում անցած շաբաթ լրագորղների նկատմամբ բռնությունների դեպքերը հիշեցրին այդ հարցի արդիականության եւ կարեւորության մասին»,- ասված է հայտարարության մեջ:  Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության պահապանների կողմից ապրիլի 18-ին լրագրողների դեմ կատարված հարձակումները:

«Մենք կիսում ենք Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գնահատականը, որ տվյալ միջադեպը, ինչպես են նախորդ նմանատիպ դեպքերը վկայում են բռնությունների մթնոլորտի մասին, որի պայմաններում լրագրողները ստիպված են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները: Մենք կոչ ենք Անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բռնությունների բոլոր դեպքերը եւ վերականգնել անվտանգության մթնոլորտը»,- նշել են հայտարարության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ