News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը: Պետության գերագույն ղեկավարի պաշտոնին հավակնում են 13 թեկնածուներ: Ընտրությունները կկայանան երեք շաբաթ անց`մայիսի 23-24-ին:

Ինչպես տեղեկացնում է  «Ռոսիսկայա գազետան», եգիպտացիների շրջանում առավել ժողովրդականություն են վայելում Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ անկախ իսլամիստ թեկնածու Աբդել Մոնեյմ Աբու ալ Ֆութուհը:

Առաջատարների եռյակը եզրափակում է «Մահմեդական եղբայրների» կուսակցական թեւի` Ազատության եւ արդարության կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսին:

Հիշեցնենք, մրցապայքար է վերադարձել նախապես գրանցումից հանված Ահմեդ  Շաֆիկը` Հոսնի Մուբարաքի կառավարման շրջանի վերջին վարչապետը: Նախընտրական քարոզարշավը կավարտվի մայիսի 21-ի գիշերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ