News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոս Կանին իրեն բարոյականության դասեր չտալ եւ ազատել ֆրանսիացիներին իր մեկնաբանություններից: «Ընտրարշավի ամենաթեժ պահին, ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ անց, Ստրոս Կանը հանկարծ սկսում է մեզ բարոյականություն սովորեցնել եւ ասել, որ, իբր, ես եմ մեղավոր իր հետ կատարված ամեն ինչում: Սա արդեն չափազանց է»,- ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սարկոզին, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Միաժամանակ, Ստրոս Կանը հայտարարել է, որ հարցազրույց չի տվել բրիտանական The Guardian-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին, թերթը հարցազրույց էր տպագրել, որտեղ ԱՄՀ նախկին ղեկավարը հայտարարել էր, որ հյուրանոցում իր հետ կապված սկանդալը կազմակերպել էին Սարկոզիի հրահանգով:

Ստրոս Կանը հայտարարել է, որ թերթում հրապարակված նյութը պատրաստվել է ամերիկացի հրապարակախոս Էդվարդ Էպշտեյնի գրքից արված մեջբերումներով, ով զբաղվել է այդ սկանդալի հետաքննությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ