News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` ապրիլի 30-ին, ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր եւ նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, խոսվել է տարածաշրջանային անվտանգության ընկալման ընդհանուր մոտեցումների, առկա հակամարտությունների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:

Ս.Օհանյանը դեսպանին մաղթել է հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ