News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը չի ցանկացել շեղվել այնպիսի «մանրուքների» վրա, ինչպիսին սեքսն է: Այս եւ նրա այլ պահանջների մասին նշվում է Ուոլթեր Իսաքսոնի «Էյնշտեյնի կյանքն ու տիեզերքը» գրքում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Էյնշտեյնը, հայտնի շատ մարդկանց նման, ընտանիքում եսասեր ու բռնակալ է եղել: Նա, օրինակ, արգելել է կնոջը` սերբուհի Միլեւա Մարիչին, իր հետ ինչ-որ տեղ գնալ կամ իր հետ նստել: Նա նույնիսկ պնդել է, որ կինն իր պահանջով դադադրեցնի իր հետ խոսելը:

«Ինձանից ֆիզիկական շփում մի սպասիր»,-նախազգուշացրել է գիտնականը:

Նա պահանջել է, որ Միլեւան պարբերաբար հավաքի իր աշխատասենյակը, լվանա իր շորերը եւ օրական երեք անգամ նույն ժամին կերակրի իրեն: Միայն այդ պայմանների դեպքում, ֆիզիկոսը 1914-ին համաձայնել է պահպանել ընտանիքը` հանուն որդիների` Հանսի եւ Էդուարդի:

Մի քանի ամիս այսպիսի ռեժիմով կյանքը բավական էր, որ Միլեւան որդիների հետ Բեռլինից փախչի Ցյուրիխ: Պաշտոնապես նրանք բաժանվել են 1919-ին:

Ավելի ուշ, ըստ New York Daily News-ի, Էյնշտեյնն ամուսնացել է մորական կողմի զարմուհու` Էլզա Լեվենտալի հետ: Մեծ հանճարը մահացել է 1955-ին` 76 տարեկան հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ