News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում պայթյունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Նման տվյալներ է բերում Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը: 

Պայթյուններն ուղղված են եղել կառավարությանը պատկանող շենքերի դեմ: Զոհերի մեծամասնությունը տեղի անվտանգության ուժերի աշխատակիցներ են, նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սուրիա» հեռուստաալիքը հայտնել էր ահաբեկիչ-մահապարտների կողմից Իդլիբում կազմակերպված  երկու պայթյունի հետեւանքով 8 զոհերի եւ 10 վիրավորների մասին:

Իդլիբում ահաբեկչությունները տեղի են ունեցել երկրում միջազգային դիտորդների աշխատանքներն սկսելու պայմաններում. ապրիլի 30-ին ՄԱԿ-ի դիտորդների անցումային խմբի բոլոր 30 անդամները Սիրիայում սկսել են աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ