News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկու ռուս զբոսաշրջիկների են կալանավորել Ինդոնեզիայում` թմրամիջոցների մաքսանենգության համար: Ինդոնեզիայի օրենքներով, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

Յոգայի 30-ամյա ուսուցիչ Ալեքսանդր Սիմոնովը եւ 43-ամյա դիզայներ Սերգեյ Չյորնիխը կալանավորվել են Բալի կղզու Դենպասար քաղաքի օդանավակայանում, գրում է Life News-ը:

Սկանավորման ընթացքում Սիմոնովի ստամոքսում հայտնաբերվել է հաշիշով լի 88 փոքրիկ կապոց` 900 գրամ ընդհանուր քաշով:

Չյորնիխի ստամոքսում մաքսատան աշխատակիցները գտել են 695 գրամ թմրանյութ, որը բաշխված է եղել 359 փոքրիկ կապոցներում: Տեղափոխվող թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 105 հազար դոլար:

Ենթադրվում է, որ նրանք թմրանյութը ձեռք են բերել Հնդկաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ