News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իզվեստիա վ Ուկրաինե» թերթը հայտնոմ է  Դնեպրոպետրովսկում պայթյունների հետեւանքով  8 զոհվածների մասին: Մինչդեռ քաղաքային  վարչակազմը հերքել է այդ տեղեկատվությունը:  

Ուկրաինական հրատարակչությունը վկայակոչում էդնեպրոպետրովսկյան մարզային Մեչնիկովի անվան հիվանդանոցի  աղբյուրներին: «Վախճանվել է 8 մարդ: Սկսած ուրբաթ օրվանից` մարդիկ գալիս եւ գալիս էին: Մեզ արգելել էին ասել, որ ինչ-որ մեկը մահացել է», – մեջբերում է կայքն իր աղբյուրի խոսքերը:

Միեւնույն ժամանակ Դնեպրոպետրովսկի շրջանային պետական  վարչակազմի մամլո ծառայությունում այդ տեղեկությունը հերքել են, հայտնում է «gazeta.ru»-ն: Այստեղ հաստատել են նախկին տվյալները` հիվանդանոցներում շարունակում է մնալ 14 մարդ, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում պայթյունների շարք էր տեղի ունեցել: Ըստ պաշտոնական տվյալների`  պատահարի հետեւանքով տուժել են 30 մարդ, այդ թվում 11 դեռահաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ