News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն ներդրողներ է փնտրում հավերժական քաղաքի մերձակայքում նոր թեմատիկ այգու` Romaland-ի շինարարության համար:

Ենթադրվում է, որ ապագա այգու այցելուները կարող են տեսնել վերստեղծված Ֆորումը, Կոլիզեումը, ինչպես նաեւ գլադիատորների մարտերը, հայտնում է Euromag-ը:

Ըստ Հռոմի զբոսաշրջության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անտոնիո Գացելոնեի` տվյալ այգու ստեղծման նպատակն այցելուներին Հին Հռոմի ժամանակաշրջանի շունչը փոխանցելն է:  Ըստ քաղաքապետարանի հաշվարկների` նոր այգին Հռոմ կբերի մեծ թվով զբոսաշրջիկների, որոնց ամենամյա հոսքն այժմ կազմում է 12 միլիոն մարդ: 

Այգում նաեւ կլինեն մի քանի հյուրանոցներ եւ ժամանակակից խանութներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ