News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկայի կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում, ապրիլի 27-ին, Հայաստան է ժամանել դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն դոլար:

Մաքսազերծման գործընթացից հետո, դեղամիջոցներն առաքվել են ԱՄՆ-ի գործընկեր Միջազգային օգնություն եւ զարգացում (IRD) կազմակերպությանը հետագա բաշխման համար:

Արդեն տասներկու տարի է, ինչ IRD-ն աշխատում է Հայաստանի տեղական կլինիկաների հետ բաշխելով անվճար դեղամիջոցներ հասարակության առավել խոցելի խմբերին, այդ թվում նաեւ տարեցներին եւ երեխաներին: Այս բեռը, որը նվիրաբերվել է ամերիկյան ընկերությունների կողմից, խոշորագույններից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում եւ ընդգրկում է մեծ պահանջարկ ունեցող դեղորայք, որոնք նախատեսված են հիպերտոնիա, շաքարախտ, եւ այլ հիվանդությունների բուժման համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը տրամադրում է մարդասիրական աջակցություն նախկին Խորհրդային միության երկրներին 1992թ.-ից: Այն բազմակողմանի է եւ ներառում է տարբեր ապրանքների, դեղամիջոցների եւ սննդի նվիրատվություն, ինչպես նաեւ փոքր վերանորոգման ծրագրեր: Մինչ օրս Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնությունը գնահատվում է ավելի քան 410 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ