News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոնդոնի օկեանարիումում` Հինդու պինգվինների խմբում ամեն ինչ նման է մարդկանց. ամուսնական սեզոնն սկսվելուն պես այստեղ գողեր են հայտնվում: Օկեանարիումի աշխատակիցները պարզել են, որ որոշ պինգվիններ գողանում են քարերը իրենց հարեւանների բներից, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով  ITV հեռուստաալիքը:

Գող պինգվինները սպասում են, թե երբ են ցեղակիցները լքելու բները, եւ արագ գողանում են փոքրիկ քարերն ու տանում իրենց մոտ:

Առանձնակի հանդգնությամբ աչքի է ընկնում Վլադիմիր անունով պինգվինը: Նրա հարձակումներից հետո մյուս պինգվիններն սկսել են ավելի զգոն լինել:

Փոքր քարերն օգտագործվում են արուների կողմից, որ հրապուրեն էգերին: Եթե էգն ընդունում է նվերը, քարերով բույն են հյուսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ